Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Օբաման զգուշացրել է, որ «կտուժեն ավելի շատ մարդիկ», եթե քաղաքական կլիման ԱՄՆ-ում չփոխվի

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է, որ «ավելի մեծ թվով մարդիկ կտուժեն», եթե քաղաքական կլիման ԱՄՆ-ում չփոխվի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու դեմ հարձակումից հետո. տեղեկացրել է Reuters-ը։

Ելույթ ունենալով Նեւադայում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների հանրահավաքում՝ նախկին նախագահն ասել է, որ վերջերս խոսել է Փոլ Փելոսիի հետ, եւ «նրա հետ ամեն բան կարգին կլինի»։

Բայց Օբաման լուրջ անհանգստություն է հայտնել «երկրում տարրական քաղաքակրթական եւ դեմոկրատական նորմերի էրոզիայից»։ «Քաղաքական ընդդիմադիրներին հրեշ ներկայացնելու այս աճող սովորությունը վտանգավոր մթնոլորտ է ստեղծում»,- ասել է Օբաման՝ մեղադրելով ընտրված պաշտոնյաներին այն բանում, որ վերջինները չեն մերժում բռնությունը կամ իրավիճակը շիկացնում են տաք հռետորաբանության օգնությամբ։ «Եթե սա է այն միջավայրը, որը մենք ստեղծում ենք, ապա ավելի մեծ թվով մարդիկ կտուժեն»։ 

News.am