Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Փսակի. Միջազգային հանրությունը պետք է որոշի՝ արդյոք Իսրայելը և Պաղեստինը պատերազմական հանցագործություններ են կատարում

Միացյալ Նահանգները կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է որոշի`հետաքննե՞լ արդյոք իսրայելցիների և պաղեստինցիների հնարավոր պատերազմական հանցագործությունները առճակատման ներկա փուլում: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Այս որոշումը պետք է ընդունի միջազգային հանրությունը», ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը: «Ես կասեի, որ այժմ մեր [Միացյալ Նահանգների] նպատակը ներկա հակամարտության դադարեցումն է: Մենք (ամերիկյան իշխանությունները) դրա վրա ենք կենտրոնանում», ասել է նա: