Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է Կապիտոլիումի՝ հունվարի 6-ի անկարգությունները հետաքննող անկախ հանձնաժողովի ստեղծման մասին:
«Իմպիչմենտի գործընթացի արդյունքներից ելնելով՝ պարզ է, որ մենք պետք է պարզենք կատարվածի մասին ճշմարտությունը», ասել է Փելոսին, ով զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ ամենակարևոր պաշտոնը:
Նրա խոսքերով, հանձնաժողովը կզբաղվի «Կապիտոլիումի համալիրի վրա կատարված ներքին ահաբեկչության փաստերով և պատճառներով»։
Խոսնակի կարծիքով, անհրաժեշտ է հատկացնել լրացուցիչ միջոցներ օրենսդիրներին ու Կոնգրեսի շենքը պաշտպանելու համար:





