Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, Արիչայի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը, Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը,Սան Ջորջո դի Նոգարո համայնքը, Չերիանո Լագետտոյի համայնքը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։
Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունել էր բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։