Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ստամբուլում նորից պայթյուն է եղել

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում պայթյուն է որոտացել․ մեքենա է այրվել, որի կրակը տարածվել է հարևան մեքենաների վրա, հայտնում է՝ Риа Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 13-ին, Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել, որի արդյունքում տուժել էր 81 անձ։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել էր 50-ի։