Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը կարող է հաստատվել Եվրոմիությունում օգտագործման համար մարտ ամսին:
«Մենք փաստաթղթեր ենք ներկայացրել Եվրոպական բժշկական ասոցիացիային, որը եվրոպական կարգավորիչ է, և այս վերանայման գործընթացը, կարծում եմ, կարող է զբաղեցնել փետրվարի և գուցե մարտի սկզբի ժամանակահատվածը», -ասել է Դմիկտրիևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: