Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Սպիտակ տունը հաստատեց 735 մլն դոլար արժողությամբ զենքի վաճառքն Իսրայելին․ WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին 735 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենքի վաճառքին, երկուշաբթի հաղորդում է The Washington Post-ը:

Ըստ թերթի աղբյուրների, Կոնգրեսը ծանուցագիրը ստացել է մայիսի 5-ին`իսրայելական բանակի և պաղեստինցի արմատականների միջև հրթիռային հարվածների փոխանակման մեկնարկից մի քանի օր առաջ:

Օրենսդիրները 20 օր ժամանակ ունեն գործարքի վերաբերյալ ոչ պարտադիր ուժ ունեցող առարկություն ներկայացնելու համար: