Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր շարունակում են հանդիպումը Սոչիում, ուր ուրբաթ ժամանել է Բելառուսի ղեկավարը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր երկու նախագահների շփումը շարունակվում է», ասել է Կրեմլի խոսնակը:
Ուրբաթ օրը կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգը և երկկողմ համագործակցության զարգացումը: Թեմաներից մեկը իրավիճակն էր Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռի վայրէջքի շուրջ: Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Պուտինին բերել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե իրականում ինչ է կատարվում Բելառուսում:






