Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ»։
Նա նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ սահմանված անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության իրավունքի հիմամբ, մենք վճռականորեն գործեցինք շփոթված ագրեսորների դեմ»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով` ԻԻՀ ԶՈՒ կարողությունը, խիզախությունը և պաշտպանական ուժը, գերագույն հրամանատարի իմաստությունը, ճիշտ մարտավարությունն ու տոկունությունը հպարտության աղբյուր են բոլոր իրանցիների համար։
Քանանին ասել է․ «Սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործում է վճռականորեն։ ԻԻՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ ուղղված ոչ մի արկածախնդիր և չմտածված գործողություն անպատասխան չի մնա։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իրանի երկար ձեռքերը կարող են հասնել ցանկացած կետի»։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի և Արևմտյան Ասիայի ապագան նախանշելու են տարածաշրջանի իսկական տերերն ու այնտեղ ապրող ազգերը, ոչ թե արմատազուրկ և ինքնություն չունեցող զավթիչները և ագրեսորները: