Սերբիան մտադիր է ռուսական կողմի աջակցությամբ սկսել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի սեփական արտադրությունը: Այս մասին տեղեկացրել է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի վարչակազմը, հաղորդում է news.ru-ն:
Նախագահ Վուչիչի խոսքերով, Սերբիան, Ռուսաստանից ժամանած մասնագետների օգնությամբ, կկառուցի հարմարություններ և ինքնուրույն կարտադրի պատվաստանյութը:
Սերբիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում օգնության համար: Նա նաև արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:




