Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Սալիվանը Հարավային Կորեայից իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը թերակղզում

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Հարավային Կորեայի նախագահ Սո Հունի գլխավորած Ազգային անվտանգության վարչության տնօրենի հետ քննարկել է թերակղզու ապամիջուկայնացման հարցը՝ ԿԺԴՀ-ին կոչ անելով զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակի սրումից:

Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն ընդգծել են Վաշինգտոնի և Սեուլի միջև համագործակցության կարևոր դերը:

«Սալիվանը և Հունը մանրամասն քննարկել են տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակը և ԿԺԴՀ-ին կոչ արել սկսել լուրջ և հետևողական դիվանագիտություն՝ Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման նպատակով», – ասվում է հայտարարության մեջ:

Սալիվանը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը միջկորեական երկխոսությանն ու համագործակցությանը»: