Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը. հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Տեղեկությունների համաձայն՝ վերահսկողության տակ է վերցվել Դոնբասի հարավ-արևմտյան մասի ամենամեծ բնակավայրը՝ Կուրախովո քաղաքը։
«Կուրախովոյի ազատագրման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են իրենց անձնակազմի 80%-ը (ավելի քան 12 հազար մարդ), մոտ 3000 զենք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 40 տանկ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։