Ռուսաստանի քաղաքացիները վերջերս սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց ծրագրած ուղևորություններից դեպի Թուրքիա: Չեղարկված տոմսերի քանակը մի քանի տասնյակ անգամ ավելացել է: Փորձագետները դա կապում են պաշտոնական Անկարայի կողմից կորոնավիրուսային վարակի համաճարակի ֆոնին նոր սահմանափակիչ միջոցների ներդրման հետ:
Ավելի վաղ երկրում նոր սահմանափակումներ էին մտցվել հիվանդացության կտրուկ աճի պատճառով: Թուրքիայում փակվել են սպա-կենտրոնները, ջեռուցվող լողավազաններն ու լեռնադահուկային վերհան մեքենաները: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել են տուրօպերատորները, անցյալ շաբաթվա վերջին օպերատորները գրանցել են ամրագրման նվազագույն ծավալը առաջիկա ամիսներին մեկնելու համար: