Ռուսաստանում կորոնավիրուսի համար վճարովի թեստերի մասնաբաժինը 30%-ից ավելին չէ։ Մնացած մասն իրականացնում են Ռոսպոտրեբնադզորն ու պետական բժշկական կազմակերպությունները: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից:
«Կոմերցիոն լաբորատորիաներում ծախսը, ըստ էության, կազմում է մոտ 1500 ռուբլի, բայց 140 միլիոն թեստավորումներից կոմերցիոն հետազոտությունները կազմում են ոչ ավելի, քան 30%-ը (ավելին, հաճախ դրանք քաղաքացիների համար մասնավոր հետազոտություններ չեն, այլ ընկերություններն են պայմանավորվում՝ թեստավորելու իրենց աշխատողներին)», ասված է հաղորդագրության մեջ: