Ռուսաստանը և Չինաստանը դիմում են ներկայացրել կորոնավիրուսային վարակի դեմ համատեղ պատվաստանյութ գրանցելու համար: Այս մասին խոսեց Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, գրում է Ինտերֆաքսը:
Պատվաստանյութը պատրաստել են ռուսական Petrovax ընկերությունը և չինական CanSinoBiologics-ը: Ներկայումս պատրաստուկն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանը դրական է գնահատում պատվաստանյութի հետազոտության առաջընթացի վերաբերյալ առկա տեղեկությունները: