Ուկրաինայի առաջնահերթությունները հստակ են՝ պաշտպանություն, անվտանգության երաշխիքներ և երկրի անկախության ու ինքնիշխանության պաշտպանություն հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։։
Զելենսկին նշել է. «Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, սա բացառապես նրա պատերազմն է, և հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի այս ագրեսիային»։




