Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ռուսաստանը չի կարծում, որ թալիբներն ամբողջությամբ կգրավեն Աֆղանստանը․ Քաբուլով

Աֆղանստանի տարածքի կեսից ավելին գտնվում է արմատական ​​«Թալիբան» շարժման գրոհայինների վերահսկողության տակ: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դժվար թե թալիբները կարողանան գրավել երկրի ամբողջ տարածքը:

Քաբուլովը խոստովանել է, որ ապագայում Թուրքիան կարող է դառնալ խաղաղ գործընթացի մասնակից: «Նման ձևաչափ արդեն կա: Թուրքիան դեռ չի մասնակցում դրան, բայց դա չի նշանակում, որ ապագայում չի մասնակցի», ասել է նա:

Քաբուլովը նաև նշել է, որ Ստամբուլում Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողով անցկացնելու Թուրքիայի փորձը դեռևս արդյունք չի տվել:

Նա հավելել է, որ Ռուսաստանին մտահոգում է Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) գրոհայինների դիրքերի ամրապնդման հնարավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: