Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել կիբեռհանցագործություններին առչվող միասնական բազա: Այս նախաձեռնությանը աջակցել է ՌԴ ֆինանսների նախարարությունը, հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Յանա Եպիֆանովան Իզվեստիային բացատրել է, որ միասնական և թափանցիկ վիճակագրությունը հնարավորություն կտա տեսնել «ցավոտ կետերը» և մշակել անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև գնահատել գործիքների արդյունավետությունը հանցավորության դեմ պայքարում:
Նա նաև ավելացրել է, որ միջգերատեսչական քննարկման ընթացքում Ռուսաստանի բանկերի ասոցիացիան կառաջարկի հավաքել Կենտրոնական բանկի և ՆԳՆ-ի ունեցած տվյալները մեկ միասնական պատկերով`ինչպես տարբեր տեսակի հանցագործությունների քանակի, այնպես էլ դրանց պատճառված վնասի վերաբերյալ: