ԽՍՀՄ ժամանակներից ի վեր Ռուսաստանն առաջին անգամ սկսել է նախագծել «Վեներա-Դ» միջմոլորակային ավտոմատ կայանը, որը առաքելության կմեկնի հարևան մոլորակ: Սկվել են պայմանագրեր կնքելու բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Զելյոնին:
Ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները կներկայացվեն նախագծման ընթացքում: Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ ուսումնասիրության առաջին փուլը «Վեներա-Դ»-ի ուղարկումն է, որի ստեղծման վրա աշխատանք կտարվի մոտ երկու տարի։
Լև Զելյոնին հուսով է, որ սարքը կուղարկվի Վեներա 2029 թվականին: