Azimuth Airlines-ը չեղարկել է Միներալնիե Վոդիի և Սոչիի օդանավակայաններից թռիչքները դեպի Ադրբեջան. «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Միներալնիե Վոդիից Բաքու և Գյանջա, ինչպես նաև Սոչիից Բաքու չվերթները չեղարկվել են՝ Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից թռիչքների հետ կանչման պատճառով, որը հետևել է Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների թույլտվության չեղարկմանը։
Ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել էին թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ուղևորատար Embraer 190 ինքնաթիռի վթարվելու հետ կապված:
Դրանց թվում են հենց AZAL-ը (չեղարկված թռիչքներ Բաքվից դեպի Ռուսաստանի Դաշնության 10 քաղաքներ), ինչպես նաև ղազախական Qazaq Air (Աստանայից Եկատերինբուրգ), իսրայելական El Al (Թել Ավիվից Մոսկվա) և արաբական Flydubai (Դուբայից դեպի Մոսկվա, Սոչի և Մինվոդի):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղեւոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետեւանքով 38 մարդ զոհվել է, 29-ը ողջ է մնացել։