Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել թուրքական դատարանի որոշման կապակցությամբ, որով այս տարվա դեկտեմբերի 3-ին Թուրքիայում ձերբակալված НТВ հեռուստաալիքի ռուս լրագրողներն ազատ են արձակվել: