Իրանի իշխանություններն ի վիճակի են սկսել ուրանի հարստացումը մինչև 90%: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Այսօր մենք կարող ենք ուրանը հարստացնել մինչև 90%», ասել է նա: Միաժամանակ նախագահը հավելել է, որ «Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»: Ռոհանիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ նրա, «եթե կողմերը վերադառնան միջուկային գործարքին, ուրանի հարստացումը չի գերազանցի 3,67%-ը (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում նախատեսված հարստացման առավելագույն աստիճանը)»:




