Ահաբեկիչները մտադիր են քիմիական հարձակում կազմակերպել Սիրիայի Իդլիբ նահանգի Կբանա գյուղում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:
Նա նշել է, որ կենտրոնը տեղեկություն է ստացել այն մասին, որ «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սադրանք են պատրաստում Իդլիբի ապաէսկալացման գոտում:
«Ահաբեկիչները մտադիր են քիմիական հարձակում կազմակերպել Իդլիբ նահանգի Կբանա գյուղում գտնվող հատուկ կառուցված ճամբարում՝ նահանգի բնակիչներին որպես զոհ և վիրավոր ներգրավելով, որպեսզի մեղադրեն Սիրիայի կառավարական ուժերին խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ»,– ասել է Կարպովը։










