Այս տարի Հնդկաստանը կստանա ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը:
«С-400 զենիթահրթիռային համակարգի Հնդկաստան առաքումը նախատեսված է ըստ ժամանակացույցի: Ենթադրվում է, որ առաջին խմբաքանակը կմատակարարվի մինչև այս տարվա վերջ», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Դրոժժովին:
Aero India 2021 ցուցահանդեսի ժամանակ նա նաև նշել է, որ С-400-ի հետ աշխատելու դասընթացների համար հունվարին հնդիկ մասնագետներ են ժամանել Ռուսաստան: