Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՌԴ-ն ԱՄՆ-ին հիշեցրեց Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայության անօրինականության մասին

Ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայում անօրինական է, հետևաբար Վաշինգտոնն իրավունք չունի քննադատելու Ռուսաստանի Դաշնությանը, որը գործում է այնտեղ օրինականորեն և սիրիական իշխանությունների հրավերով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր թվիթերյան էջում:

Այսպիսով Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը մեկնաբանել է Պենտագոնի Գլխավոր տեսուչի պաշտոնակատար Շոն Օ’Դոննելի հրապարակած զեկույցը, որում պնդում է արվում, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռուս զինվորականների գործողությունները խախտում են հակամարտային իրավիճակի լուծման մեխանիզմը:

Օ’Դոննելի հրապարակած զեկույցում ասվում է, որ «չնայած ռուսական ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել մեխանիզմին, խախտումների քանակը փոքր-ինչ աճել է անցյալ եռամսյակից ի վեր»: