Մինչև ՆԱՏՕ-ն չհրաժարվի Մոսկվային զսպելու իր ռազմավարությունից, դաշինքի հետ երկխոսությունը դժվար կլինի, ՌԻԱ գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում ասել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը:
«Տեղի է ունենում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գործողությունների ակտիվացում և ռազմական կարողությունների կուտակում: Ակնհայտ է, որ մինչև դաշինքը չհրաժարվի Ռուսաստանին զսպելու իր ուղուց, նրա հետ փոխգործակցությունն ու երկխոսությունը դժվար կլինեն»,- ասել է Բելոուսովը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նոյեմբերի 1-ից Ռուսաստանը կդադարեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումների մշտական ներկայացուցչության և մյուս մարմինների աշխատանքը: Բացի դրանից, Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը չի գործի անորոշ ժամանակով, իսկ տեղեկատվական բյուրոն կփակվի:










