Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի դուրս գալը Բաց երկնքի պայմանագրից կարող է սպառնալ ԵՄ անվտանգությանը

Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը չի ​​սպառնում Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, սակայն ԵՄ-ն կարող է խնդիրներ ունենալ, «Ռոսիա-24» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Վիեննայում ռազմական անվտանգության և զենքի վերահսկման հարցի շուրջ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

«Եվրոպացիների համար, միանշանակ, մեզ համար ՝ ոչ», ասել է նա ՝ պատասխանելով ԱՄՆ-ի դուրս գալուց հետո զորքերի տեղաշարժերը հետևելու ու վերահսկելու և ռազմակայանների տեղակայման հնարավոր խնդիրների մասին հարցին:

Դիվանագետը շեշտել է, որ նման դժվարությունները կապված են եվրոպական կողմի՝ բավարար քանակությամբ արբանյակների բացակայության հետ: