Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է երկրի քաղաքականության նոր փուլի մասին:
«Ես ձգտելու եմ արդյունավետ համագործակցության և փոխգործակցության աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևան երկրների հետ: Ես ջերմորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Նոր դարաշրջան է սկսվել», – Ռաիսիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:
Նա նաև նշել է միջուկային գործարքի վերականգնման և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների արդյունավետությունը՝ հավելելով, որ Արևմուտքի և Իրանի առճակատումը ձախողվել է, և այժմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի իրականացմանը: