Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Պուտին. ՌԴ-ն ԱՊՀ-ին առաջարկում է համատեղ արտադրել պատվաստանյութ

Ռուսաստանը առաջարկում է ԱՊՀ երկրներին միասին աշխատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք այդ համատեղ աշխատանքին և հետաքրքրված ենք դրանով», ասել է Պուտինը: Երկրի ղեկավարը շեշտել է այս գործընթացի կարևորությունը Համագործակցության երկրների բնակչության համար, տեղեկացնում է news.ru-։