Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որում խորին ցավակցություն է հայտնել կրոնական տոնի ժամանակ ողբերգության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերոն լեռան տարածքում, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում՝ Ցֆատ քաղաքի մոտակայքում, Լագ Բա-Օմեր կրոնական տոնի ժամանակ տրիբունայի փլուզման արդյունքում զոհվել է 44 մարդ, 150-ը տուժել է: