Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինը նշել է, թե ինչ հարցեր է քննարկելու Բայդենի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ իրենք պետք է փորձեն գտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիներ:

«Մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր: Ես ելնում եմ նրանից, որ պետք է փորձենք գտնել այդ հարաբերությունների կարգավորման ուղիներ, որոնք այսօր գտնվում են ծայրաստիճան ցածր մակարդակի վրա, մենք դա բոլորս լավ գիտենք», ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կխոսենք ռազմավարական կայունության, ամենաթեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման մասին: Մենք կխոսենք զինաթափման գործընթացների, ահաբեկչության դեմ պայքարի մասին, հուսով եմ: Համաճարակային և բնապահպանական խնդիրների դեմ պայքարի մասին: Սա մոտավոր օրակարգ է», ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանը տարաձայնություններ չունի ԱՄՆ-ի հետ, մինչդեռ ամերիկյան կողմը չի թաքցնում Ռուսաստանի զարգացումը զսպելու իր ցանկությունը, ընդգծել է Պուտինը: