Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ»՝ նշելով, որ երկու երկրները խորապես երախտապարտ են վետերաններին, ովքեր ցուցաբերել են հերոսություն և նվիրվածություն, ասվում է հաղորդագրության մեջ: