«Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել: «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը՝ փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։ Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում ։ Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին ,ԱԺ նախագահին, Պաշտպանության նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»,- գրել է հերոս Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը։ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում Փաշինյանը նրա որդու անունը չի կարդացել՝ ասելով, թե մի հոգի էլ անհետ կորած է:








