Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պուտինը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փետրվարին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

«Ինչ վերաբերում է ինձ,․․․ մենք քաղաքացիական շրջանառության մեջ ունեինք երկու պատվաստանյութ: ․․․ Ես առաջնորդվեցի նրանով, որ պետք է հնարավորինս երկար ժամանակ պաշտպանված լինեմ և որոշում կայացրեցի պատվաստվել «Սպուտնիկ V»-ով», ասել է Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահը նշել է, որ երկար ժամանակ չէր խոսում այն ​​մասին, թե որ պատվաստանյութն է ստացել, որպեսզի մեկ պատվաստանյութի համար մյուսի նկատմամբ մրցակցային առավելություն չստեղծի:

Պուտինը հավելել է, որ իր մերձավոր շրջապատից եղել են մարդիկ, ովքեր պատվաստումից հետո հիվանդացել են COVID-19- ով և թեթև են տարել վարակը: