ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փետրվարին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
«Ինչ վերաբերում է ինձ,․․․ մենք քաղաքացիական շրջանառության մեջ ունեինք երկու պատվաստանյութ: ․․․ Ես առաջնորդվեցի նրանով, որ պետք է հնարավորինս երկար ժամանակ պաշտպանված լինեմ և որոշում կայացրեցի պատվաստվել «Սպուտնիկ V»-ով», ասել է Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը նշել է, որ երկար ժամանակ չէր խոսում այն մասին, թե որ պատվաստանյութն է ստացել, որպեսզի մեկ պատվաստանյութի համար մյուսի նկատմամբ մրցակցային առավելություն չստեղծի:
Պուտինը հավելել է, որ իր մերձավոր շրջապատից եղել են մարդիկ, ովքեր պատվաստումից հետո հիվանդացել են COVID-19- ով և թեթև են տարել վարակը: