Մայքլ Պոմպեոն, որը ղեկավարում էր Պետդեպարտամենտը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, չի բացառում, որ կառաջադրվի բարձրագույն պետական պաշտոնի համար 2024 թ. ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում: Հաղորդավարը նախկին պետքարտուղարին հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է հաջորդ ընտրություններում մտնել նախագահական մրցավազք, եթե Թրամփը որոշի չառաջադրվել:
«Ես միշտ պատրաստ եմ պայքարել: Ես շատ անհանգստանում եմ Ամերիկայի համար», խոստովանել է Պոմպեոն՝ նշելով, որ ինքը շատ երկար ժամանակ եղել է պահպանողական շարժման մաս:
«Ես ծրագրում եմ շարունակել հավատարիմ մնալ նույն հայացքներին», ասել է Պոմպեոն:




