Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում իր անձնական կյանքն ի ցույց դնել բոլորին, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը հստակ անձնական պատկերացում ունի այն մասին, թե որքանով պետք է հասարակական լինի իր անձնական կյանքը։ ․․․ Նա շարունակում է հավատարիմ մնալ իր մոտեցմանը», Պեսկովին է մեջբերում Политика сегодня-ն:
Պուտինի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Ռուսաստանի քաղաքացիները ընտրություններում քվեարկում են ոչ թե պետության ղեկավարի ընտանիքի, այլ նրա գործողությունների համար: Ռուսաստանցիները տեղյակ են այդ հարցում Պուտինի դիրքորոշման մասին և բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել նրան: