Վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը մուտքի արտոնագրեր ստանալը չափազանց դժվար է եղել, հետևաբար դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի փոփոխությունները լուրջ բացասական ազդեցություն չեն ունենա այդ գործընթացի վրա, վստահ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործնականում, հավանաբար, անցած մեկ տարվա ընթացքում, կամ նույնիսկ ավելի երկար, եզակի ռուսաստանցիներ են կարողացել վիզա ստանալ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը։ Այդ վիզաների ստացումը գործնականում անհնար էր: Հետևաբար, այս առումով ոչինչ չի փոխվում», ասել է Պեսկովը: