Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պեսկովը՝ դեպի ՆԱՏՕ Ուկրաինայի ձգտումների մասին

Դեպի ՆԱՏՕ Ուկրաինայի ձգտումները կարող են ուժեղացնել լարվածությունը Եվրոպայում և խարխլել Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորման հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Կիևի՝ դեպի ՆԱՏՕ ձգտումը, ընդհակառակը, կարող է ավելի մեծ անկայունություն հաղորդել ամբողջ եվրոպական մայրցամաքին: Փաստորեն դա կարող է խաթարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները և մեծ լարվածություն ավելացնել մեր սահմաններին», ասել է Կրեմլի խոսնակը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նախապես մտածում է անվտանգության միջոցառումների կառուցման մասին, որոնք կապահովագրեն երկիրն այն դեպքում, եթե Կիևը շարունակի շարժվել դեպի ՆԱՏՕ: