Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պենտագոն․ Աֆղանստանում թալիբների հաղթանակը ոգեշնչել է իսլամիստներին

Թալիբների իշխանության գալը Քաբուլում ոգեշնչել է աշխարհի իսլամական արմատականներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։ Նա գտնում է, որ Մոսկվան տագնապով է հետևում իրավիճակին Աֆղանստանում՝ վախենալով այնտեղից ծայրահեղականների ներթափանցումից նախկին ԽՍՀՄ հանրապետություններ:

«Ես կարծում եմ, որ թալիբների ներկայությունը Քաբուլում մեծապես խրախուսում է արմատական ​​ջիհադական շարժումը համաշխարհային մասշտաբով», – Միլլիին մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ ռուսները շատ վախեցած են: Ոչ թե վախեցած, մտահոգված: Ահաբեկիչների [հնարավոր] ներթափանցումով սահմաններից այն կողմ՝ դեպի մերձավոր արտասահման», – ասել է ամերիկացի գեներալը։