ԱՄՆ դատարանը անվավեր է ճանաչել Պենտագոնի որոշումը`Xiaomi հեռահաղորդակցական կորպորացիան ներառել «Չինական ռազմական ձեռնարկությունների» ցանկում, ինչի հետ կապված ամերիկացի ներդրողներն այժմ կարող են օրինական կերպով ձեռք բերել դրա բաժնետոմսերը: Այս մասին ընկերությունը հայտարարել է չորեքշաբթի օրը:
«Այսպիսով, Xiaomi-ի թողարկած արժեթղթերի սեփականության, ինչպես նաև ամերիկացի ներդրողների կողմից դրանց ձեռքբերման սահմանափակումները պաշտոնապես վերացվել են», ասված է կորպորացիայի տարածած հայտարարության մեջ: