ԱՄՆ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ մինչև մայիսի 1-ը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը շատ վտանգավոր և խնդրահարույց է: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի իր աղբյուրները:
Պենտագոնը ռիսկային է համարում իսլամական հանրապետությունից ամերիկյան զորքերի վաղաժամկետ դուրսբերումը: Նախարարության ղեկավարության համաձայն, զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել երկրում քաղաքացիական պատերազմի, հնարավոր ահաբեկչությունների ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման:





