ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ամերիկյան զորախմբի կրճատման մասին տեղեկությունները:
«Դա ճիշտ չէ. Սիրիայում մեր առաքելության պարամետրերը մնում են նույնը: Մենք այսօր առավոտյան զանգահարել ենք՝ դրանում համոզվելու համար», – Պենտագոնի ներկայացուցչի խոսքը մեջբերում է «ՌԻԱ» գործակալությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ մի շարք իրանական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ամերիկյան զորքերը լքել են Սիրիայում իրենց երեք ռազմակայանները:
Օգոստոսի սկզբին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը նշել էր, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում մնալու իրավական հիմքեր չունեն:
2019 թվականի աշնանը ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մոտ 900 ամերիկացի զինվոր մնաց Սիրիայում, հիշեցնում է Իզվեստիան: