Առնվազն 14 մարդ է զոհվել, երկու մարդ վիրավորվել է Պակիստանի հյուսիս արևմուտքում ամպրոպային անձրևների պատճառով բնակելի շենքերի փլուզման հետևանքով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ միջադեպերը տեղի են ունեցել Թորգար շրջանում և Աբբոթաբադ քաղաքում: Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
Անձրևները Պակիստանի հյուսիս -արևմուտքում շարունակվում են շաբաթ երեկոյից: Դրանք հանգեցրել են բազմաթիվ սողանքների և ջրհեղեղների՝ խաթարելով տրանսպորտային կապերը հեռավոր շրջանների բնակավայրերի հետ:
Իշխանությունները տուժած շրջաններ են ուղարկել փրկարարական ջոկատներ և ինժեներական սարքավորումներ աղետի հետևանքները վերացնելու համար: