Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թեհրանը շուտով կվերսկսի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները Վիեննայում

Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն Ավստրիայի մայրաքաղաքում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Կառավարությունը մոտ ժամանակներս կվերսկսի բանակցությունները Վիեննայում», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին կրկին թույլատրվեց օգտագործել Իրանի միջուկային օբյեկտների հսկողության տեսախցիկները: