ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՉԺՀ պետական խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Ին Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում տարեկան ասուլիսում հայտարարել է․
«COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք տրամադրել պատվաստանյութերի 10 միլիոն չափաբաժին հիմնականում զարգացող երկրների կարիքները բավարարելու համար: Չինաստանը 69 զարգացող երկրների անվճար պատվաստանյութեր է տրամադրում, պատվաստանյութեր է արտահանում 43 երկրներ», ասել է նա:
Նախարարի խոսքերով, «պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ամենահզոր զենքն է, այն կյանքեր փրկելու հույս է ներշնչում»:




