Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, օբյեկտիվորեն գնահատել ՉԺՀ զարգացումը և դադարեցնել երկրին վերաբերվել որպես երևակայական թշնամու: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, օբյեկտիվորեն նայել Չինաստանի ազգային պաշտպանությանը, ավելի շատ քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն փոխադարձ վստահությանն ու համագործակցությանը, ինչպես նաև կնպաստեն խաղաղությանը, կայունությանը և զարգացմանն ամբողջ աշխարհում»,- ասել է Վան Վենբինը։