Չինական «Տիանվեն-1» հետախուզական մեքենան հաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, սա առաջին անգամն է, որ Չինաստանը տիեզերական զոնդ է տեղադրում մեկ այլ մոլորակի վրա: «Չժուժուն» անվանումը ստացած մարսագնացը ուսումնասիրելու է գրունտը, իոնոսֆերան և կլիման: