Պրահան գտնում է, որ հանրապետությունը անբարյացակամ պետությունների ցուցակում ընդգրկելու որոշմամբ Ռուսաստանը Չեխիայի և Եվրոմիության հետ հարաբերություններում «սրացման հետագա քայլ է կատարում»: Այս մասին ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Մենք Ռուսաստանի Դաշնության այս գործողությունները համարում ենք հետագա քայլ դեպի հարաբերությունների սրում ոչ միայն Չեխիայի, այլև Եվրոմիության և նրա դաշնակիցների հետ», ասվում է փաստաթղթում:
ՌԴ անբարյացակամ պետությունների ցանկում ընդգրկված են միայն ԱՄՆ-ն և Չեխիան։