Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ուկրաինան մտադիր է իր դրոշն ուղարկել Լուսին

Ուկրաինան իր ազգային դրոշը Լուսին կհասցնի 2022 թվականին՝ դեպի Երկրի արբանյակ իր առաջին առաքելության շրջանակներում, որը նա կիրականացնի բրիտանական Spacebit ընկերության հետ համատեղ, հայտնում է «Ուկրոբորոնպրոմ» պետական ​​կոնցեռնի կայքը:

Պետական ​​կոնցեռնը հաղորդել է, որ առաջին հերթին լուսին կուղարկվեն սարքավորումներ հողի հետազոտման, նմուշառման տեխնոլոգիայի փորձարկման, ինչպես նաև ջերմային հատկությունների ու մագնիսական դաշտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար:

«Ստացված բոլոր տվյալները հասանելի կլինեն հայրենական գիտնականներին տիեզերական ծրագրերի մշակման համար: Առաքելությունը NASA CLPS ծրագրի մի մասն է՝ Լուսնի վրա բեռների սպասարկման կոմերցիոն ծրագիր», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: